Հայտնաբերվել է տղամարդու դի․ դեպքի հանգամանքները պարզվում են

Այսօր  սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 44 և 46 շենքերի դալանում տղամարդու դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են տղամարդու դի՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ սուր կտրող-ծակող առարկայից ստացված հարվածի հետքերով։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս