Քևին Համիլթոնը նշանակվել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։
Համիլթոնը պատասխանատու կլինի այս երկու ռազմավարական կարևոր տարածաշրջաններում Դաշինքի քաղաքականության առաջխաղացման համար։ Նա նաև ծառայում է որպես գլխավոր քարտուղարի տեղակալի օգնական գործընկերության գծով՝ քաղաքական հարցերի և անվտանգության քաղաքականության բաժնում։
Կանադայի արտաքին ծառայության կարիերայի անդամ լինելով՝ նա 2023-2026 թվականներին եղել է Կանադայի դեսպանը Թուրքիայում՝ միաժամանակ հավատարմագրվելով Ադրբեջանում և Վրաստանում։ Նախկինում նա դեսպանի պաշտոններ է զբաղեցրել Ռումինիայում, Բուլղարիայում և Մոլդովայի Հանրապետությունում (2016–2020)։
2020-2023 թվականներին նա եղել է Կանադայի գլոբալ հարցերի գրասենյակի միջազգային անվտանգության քաղաքականության գլխավոր տնօրեն՝ պատասխանատու լինելով միջազգային պաշտպանության և անվտանգության հարաբերությունների, ՆԱՏՕ-ի և տրանսատլանտյան անվտանգության, Հյուսիսային Ամերիկայի պաշտպանական համագործակցության, Հնդկա-խաղաղօվկիանոսյան անվտանգության քաղաքականության, ինչպես նաև չտարածման և զենքի վերահսկողության համար, նշել է ՆԱՏՕ-ն։



