Անթալիայում երկրաշարժեր են տեղի ունեցել։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխման եւ հետեւանքների վերացման վարչությունը (AFAD)։
Նշվել է, որ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,5, երկրորդինը՝ 3,6։
Ավերածությունների մասին տեղեկություններ չկան։



