Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Իտալիան ժամանակավորապես փակում է իր դեսպանատունը Թեհրանում. Իտալիայի ԱԳՆ

Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել ժամանակավորապես փակել իրենց դեսպանատունն Իրանում, դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատանքը կշարունակի Ադրբեջանից: Այդ մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մենք փակել ենք Իտալիայի դեսպանատունը Թեհրանում։ Մոտավորապես 50 իտալացուց բաղկացած խումբը՝ Իրանում մեր դեսպանի գլխավորությամբ, արդեն հատել է Ադրբեջանի հետ սահմանը: Դեսպանատունն աշխատանքը կշարունակի Բաքվից»,- նշել է Տայանին:

Արտգործնախարարը հավելել է, որ Թեհրանում Իտալիայի դեսպանատան «ժամանակավոր» փակումը չի ենթադրում Իրանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզում: «Դեսպանատունը ժամանակավորապես փակվել է միայն անվտանգության նկատառումներից ելնելով, ոչ թե այլ պատճառով: Կառավարությունը «ձգտում է երկխոսության Իրանի հետ», — ասել է Տայանին:

Ավելի վաղ Իտալիայի վարչապետ ՋորջիաՄելոնին հայտարարել էր, որ Իտալիան ՀՕՊ համակարգեր կուղարկի՝ աջակցելու Պարսից ծոցի այն պետություններին, որոնք ներկայում Իրանի կողմից հարձակման են ենթարկվում:

Լրահոս