Կատարում նոր պայթյուններ են եղել

Մարտի 7-ի գիշերը երկինքը Դոհայի հարավում լուսավորվել է պայթյունների բռնկումներից, եւ պայթյունների ձայները լսվել են անգամ հյուսիսային Լյուսեյլ քաղաքում, տեղեկացրել են ականատեսները։ Դա տեղի է ունեցել փետրվարի 28-ից ի վեր առաջին հանգիստ գիշերից եւ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ հարվածները դադարեցնելու խոստումից հետո, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տեղի բնակիչները երկնքում պայծառ բռնկումներ են նկատել, եւ պայթյունների ձայները հասել են մինչեւ Լյուսեյլ։ Օդային հարձակման ազդանշանն ուշացած է հնչել. ազդանշանները հնչել են միայն այն բանից հետո, երբ հարվածներն արդեն իրականացվել էին։

Կատարի ՀՕՊ համակարգերը փետրվարի վերջից ի վեր ոչնչացրել են զգալի թվով հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Ութ մարդ վիրավորվել է արկերի բեկորների հետեւանքով։

Qatar Energy ընկերությունը հայտնել է հեղուկացված բնական գազի արտադրության դադարեցման մասին իր արտադրական համալիրի վրա հարձակումից հետո։

Լրահոս