Իրանական Shahed-136 անօդաչու սարքը հարվածել է Բահրեյնի Hyatt հյուրանոցին, հայտնում է Sepah Pasdaran Telegram-ալիքը։
Ալիքի տեղեկությամբ, այդ հյուրանոցում տեղակայված են ամերիկացի զինծառայողներ։
Ալիքը հրապարակել է անօդաչուի թռիչքի, հարվածի և հյուրանոցում տեղի ունեցած պայթյունի կադրեր։
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ից ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հանգեցրել է ավերածությունների և մարդկային կորուստների։ Դրան ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակման հետևանքով սպանվել է նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին Իսրայելի դեմ պատերազմին միացել է նաև «Հեզբոլլահ» շարժումը։ Իսրայելը հայտարարել է շարժման դեմ հարձակողական գործողության մեկնարկի մասին։



