Խամենեի ազգանունով մարդը կդառնա Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ Reuters-ի հետ զրույցում հայտնել է Փորձագետների խորհրդի անդամ այաթոլլա Հոսեյնի Էշքվարին։
Նա չի նշել անունը, սակայն ավելի վաղ լրատվամիջոցները գրել են, որ երկիրը կարող է ղեկավարել սպանված Ալի Խամենեիի որդին՝ Մոջթաբա Խամենեին։
«Ձայների մեծամասնությամբ ընտրվել է մի մարդ, որը կշարունակի իմամ Խոմեյնիի և նահատակ իմամ Խամենեիի ուղին: Խամենեի անունը հավերժ կապրի։ Քվեարկությունն ավարտվել է, արդյունքները կհայտարարվեն մոտ ժամանակներս»,- Էշքվարիի խոսքերն է մեջբերել գործակալությունը։
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին սպանվել էր ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողության առաջին օրը՝ փետրվարի 28-ին։ Երկրում հայտարարվել էր 40-օրյա սուգ։
Ներկայումս Իսլամական Հանրապետությունը ղեկավարում է ժամանակավոր ղեկավարող խորհուրդը, որի կազմում են նախագահ Մասուդ Փեզեշքիանը, դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Մոհսենի Էժեին և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամ Ալիռեզա Արաֆին։



