Չինաստանը պատրաստ է ակտիվորեն համագործակցել բոլոր կողմերի հետ և ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Մերձավոր Արևելքի հարցերով Չինաստանի կառավարության հատուկ բանագնաց Չժայ Ցզյունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Չինաստանը, որպես արդարությունը պաշտպանող խոշոր պետություն և Սաուդյան Արաբիայի լավ բարեկամ ու գործընկեր, կշարունակի կառուցողական դեր խաղալ և պատրաստ է համագործակցել Սաուդյան Արաբիայի հետ, ակտիվորեն փոխգործակցել բոլոր կողմերի հետ ու անդադար ջանքեր գործադրել Պարսից ծոցի տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար»,- Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Չժայ Ցզյունը:



