ՇՎՏՄ-ն արձանագրել է բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը իրականացրել է վերահսկողական գործողություններ հեղուկացված ածխաջրածնային գազի, բենզինի և դիզելային վառելիքի վաճառքով զբաղվող «Էդո Սարուխ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում (հասցե՝ Կոտայքի մարզ, Զովունի 1, 239)։
Ստուգման արդյունքում լցակայանում արձանագրվել են բենզինի, դիզելային վառելիքի և հեղուկացված ածխաջրածնային գազի թերլիցքավորման դեպքեր։

Հայտնաբերված խախտման հետևանքով իրականացվել է լցակայանի չափման միջոցների կապարակնքում՝ մինչև խախտման վերացումը։

Տնտեսվարողը կենթարկվի վարչական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով։

Լրահոս