Այսօր Քննչական կոմիտե է հրավիրվել և հարցաքննվել «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանը:
«Հրապարակ» օրաթերթի՝ մոտ երկու տարի առաջ հրապարակված խմբագրականի հիման վրա է քննչականը վարույթ հարուցել՝ «զանգվածային լրատվամիջոցների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր» հոդվածով:
Արմինե Օհանյանը խնդրի շուրջ «Ազատության»-ը տված հարցազրույցում ընդգծել է՝ խմբագրականում իշխանությունը բռնությամբ զավթելու որևէ կոչ չի եղել, պարզապես նախընտրական շրջանում փորձ է արվում իրեն վախեցնել և լռեցնել.
«Բայց իմ վախը բռնած է, անիմաստ գործողություններ են»,- ասել է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը։
«Ամենացավալին այն է, որ էս բոլորն անում է նախկին խմբագիր մարդը, որը ամբողջ կյանքում լրագրող է աշխատել, որի գրած բոլոր հրապարակումները շատ ավելի շատ բռնության կոչեր են պարունակել, քան իմ այդ նյութը, որի հիման վրա ինձ այսօր կանչել էին Քննչական կոմիտե»,- ընդգծել է Արմինե Օհանյանը։




