|
Պակիստանի ռազմաօդային ուժերի կողմից զանգվածային ավիահարվածներ են հասցվել Աֆղանստանի կարևոր ռազմավարական թիրախների, այդ թվում՝ Քաբուլի կենտրոնական մասի և մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի դեմ։ Հարձակումներից մեկը տեղի է ունեցել «Կանաչ գոտու» մոտակայքում, որտեղ գտնվում է թալիբների մեծ բազա՝ ուղղաթիռներով, զինամթերքի պահեստներով և նախկինում ամերիկյան զրահատեխնիկայով: Պակիստանի ռազմաօդային ուժերը հարվածել են թալիբների ռազմական բազային և թիրախներին Նանգարհար նահանգում։ Պակիստանցիները օգտագործել են բունկերներ պայթեցնող սարքեր և AZB-83 կառավարվող թռչող ռումբեր։ |



