Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի

Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է «պատերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում», այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Kyodo News-ին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարարը նշել է, որ մի քանի երկրներ փորձում են միջնորդել հակամարտության դադարեցմանը և հայտարարել է, որ Թեհրանը «բաց է ցանկացած նախաձեռնության համար» և պատրաստ է քննարկել առաջարկները։

Նրա խոսքով՝ չնայած շարունակական դիվանագիտական ​​ջանքերին, Միացյալ Նահանգները դեռևս չի ցուցաբերել իրական կարգավորման հասնելու պատրաստակամություն։

Լրահոս