Իրանից Թուրքիա գազի մատակարարումը դադարեցվել է Հարավային Պարսին hասցված hարվածից հետո

Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա այն բանից հետո, երբ Իսրայելն անցյալ շաբաթ հարվածել է Հարավային Պարս խոշոր գազադաշտին: Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է Bloombergգործակալությունը:

Ինչպես նշում է գործակալությունը, 2025 թվականին Թուրքիա ներկրվող բնական գազի 14%-ը բաժին է ընկել Իրանին: Ըստ աղբյուրների՝ Անկարան շարունակում է գազ ներկրել Ռուսաստանից և Ադրբեջանից, երկիրն ունի նաև պաշարներ: Հայտնի չէ, թե երբ կվերսկսվեն մատակարարումները Իրանից:

Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը հրաժարվել է մեկնաբանություններից:

Հիշեցնենք, որ Հարավային Պարսը հսկայական նավթագազային հանքավայր է, որն ունի շուրջ 9,700 քառակուսի կիլոմետր տարածք և մարտի 18-ին Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածի հետևանքով հանքավայրի մի քանի օբյեկտներում հրդեհ է բռնկվել։

Լրահոս