Իրանի Իսլամական Հանրապետության հիմքերի պաշտպանության հարցում զինված ուժերի դոկտրինը պաշտպանականից փոխվել է հարձակողականի: Այս մասին հայտարարել է «Խաթամ ալ Անբիա» կենտրոնական հրամանատարական կետի հրամանատարը, հայտնում է Pars Today-ը:
«Այս դոկտրինին համապատասխան՝ մենք փոխել ենք մարտադաշտում մարտական գործողությունների վարման մարտավարությունը: Ժամանակակից նոր սպառնազինությամբ մենք կխափանենք թշնամու հաշվարկները», — «Խաթամ ալ Անբիա»-ի հրամանատարի խոսքն է մեջբերում լրատվամիջոցը:





