ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Իրանը 48 ժամվա ընթացքում ամբողջությամբ և առանց որևէ սպառնալիքի բացի Հորմուզի նեղուցը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ԱՄՆ-ը կհարվածի Իրանի էլեկտրակայաններին՝ սկսելով ամենախոշորներից։ Այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
Reuters գործակալության փոխանցմամբ՝ Իրանի «Խաթամ ալ-Անբիա» ռազմական հրամանատարական շտաբը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածների դեպքում Իրանը կթիրախավորի տարածաշրջանում ամերիկյան էներգետիկ, տեղեկատվական տեխնոլոգիաների և ջրի աղազերծման ենթակառուցվածքները։
Միաժամանակ, Թրամփը մեկ այլ գրառմամբ նշել է, որ ԱՄՆ-ը չի ցանկանում որևէ գործարք կնքել Իրանի հետ՝ պնդելով, թե Իրանը լիովին թուլացված է և չի հանդիսանում պաշտպանունակ կողմ։





