Հայ-թուրքական հարաբերությունների մասին նորության դեպքում կհայտնեմ, այս պահին նորություն չկա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նորություն կա Հայաստան-Թուրքիա հարաբերություններից:
Հարցին՝ բանակցային գործընթացը կանգնե՞լ է, Ռուբինյանը պատասխանեց. «Չէ՛, չի կանգնել, բայց նոր ասելիք չունեմ»:
Մեկ այլ հարցի, թե երբ է վերջին անգամ խոսել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ, Ռուբինյանը պատասխանեց՝ երկու օր առաջ:





