Իրանի ԶՈւ-ն պատրաստ է պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր ագրեuիայից. Բաղայի

Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից նոր ագրեսիայից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը չի եղել այս պարտադրված պատերազմի նախաձեռնողը, և Իրանի բոլոր գործողություններն ուղղված են ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի ռազմական ագրեսիայից օրինական պաշտպանության անօտարելի իրավունքի իրացմանը։

Այդ կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը, ուշադրությամբ հետևելով մարտի դաշտում և քաղաքական ոլորտում տեղի ունեցող իրադարձություններին, կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ Իրանի շահերի և ազգային անվտանգության պաշտպանության համար, իսկ զինված ուժերը, պահպանելով զգոնությունը, պատրաստ են Իրանի ամբողջականության համապարփակ և վճռական պաշտպանությանը ցանկացած սպառնալիքներից և չարամիտ գործողություններից»,- նրա խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Լրահոս

Տեսանյութեր