Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել.
«ՀՀ ԱԱԾ-ում Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ստեղծմամբ պայմանավորված՝ կիբեռանվտանգության մասնագետների թիմը բարձր մասնագիտական պատրաստվածություն ունեցող աշխատակիցներով համալրելու նպատակով Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է դիմումների ընդունելության գործընթաց՝ 2026թ. ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը:
Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնում աշխատանքի անցնելու համար կարող են դիմել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող թեկնածուները, որոնք ունեն տեղեկատվական անվտանգության ոլորտում բարձրագույն կրթություն կամ մասնագիտական գիտելիքներով համապատասխանում են կիբեռանվտանգության ոլորտում CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO 27001 LI, CompTIA Security+, CompTIA Pentest+, ISO 27001 Foundation կամ համարժեք հավաստագրային ծրագրերի մակարդակին։
Դիմումները կարող են ներկայացվել ք.Երևան, Նալբանդյան 104 հասցեով կամ ta@sns.am էլեկտրոնային փոստի հասցեով»:



