Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղաuպանnւթյшն զnhերի հիշատակը. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Այսօր մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Այս մասին X-ի էջում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին:

«Այսօր՝ ապրիլի 24-ին, մենք ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որն իրականացվել է 111 տարի առաջ»,- գրել է Օլիվիե Դեկոտինյին:

Հիշեցնենք, որ 2001թ. հունվարի 29-ին Ֆրանսիան դարձավ առաջին խոշոր եվրոպական երկիրը, որը ցեղասպանության ճանաչմանը տվեց օրենքի ուժ, իսկ 2019 թվականին, Էմանուել Մակրոնի հրամանագրով ապրիլի 24-ը Ֆրանսիայում պաշտոնապես հռչակվեց Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր:

Լրահոս