Դատարանը 3 ամսով երկարաձգեց Արամ Քոչարյանի և Խաչիկ Գալստյանի տնային կալանքը, Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ քաղաքագիտության դոկտոր Խաչիկ Գալստյանին ՀԿԿ-ն մեղադրում է դեռ 2025թ․ նոյեմբերին Վաղարշապատում տեղի ունեցած արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրողներին ընտրակաշառք բաժանելու համար: Գալստյանը կալանավորվել է Ամանորի նախօրեին՝ 2025թ․ դեկտեմբերի 30-ին։ Խաչիկ Գալստյանից բացի, քրեական վարույթով նույն օրը ձերբակալվել, ապա կալանավորվել է նաև Արամ Քոչարյանը։ Գալստյանի և Քոչարյանի խափանման միջոցները հետագայում փոխարինվել էին տնային կալանքով։
Մանրամասները՝ տեսանյութում։



