Հայոց ցեղաuպանnւթյnւնը ցույց տվեց, թե ինչի է հանգեցնում այլատյացությnւնը. Պուտին

Հայոց ցեղասպանությունը ցույց տվեց, թե ինչի է հանգեցնում այլատյացությունը: Այս մասին Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումների մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Այսօր մենք խոնարհում ենք մեր գլուխները հայ ժողովրդի ցեղասպանության հարյուր հազարավոր զոհերի հիշատակի առջև․ դա 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգություններից մեկն է։ Անպաշտպան, անմեղ մարդկանց նկատմամբ դաժան հաշվեհարդարը, ովքեր սպանվեցին, վիրավորվեցին, վտարվեցին իրենց հարազատ քաղաքներից ու գյուղերից, ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը, իսկ դրա աղետալի հետևանքները համոզիչ կերպով ցույց տվեցին, թե ինչի են հանգեցնում կրոնական թշնամանքի հրահրումը, ազգայնականությունը և այլատյացությունը», — ասված է ուղերձում։

Նախագահը նշել է, որ այս հարցում Ռուսաստանի դիրքորոշումը միշտ եղել է անփոփոխ, և դեռևս 1915 թվականի մայիսին այն իր արտացոլումն է գտել Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ հռչակագրում, որը դատապարտում էր հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը որպես հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ, իսկ ավելի ուշ՝ Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ի՝ «Իր պատմական հայրենիքում՝ Արևմտյան Հայաստանում, 1915-1922 թվականների հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» որոշման մեջ:

Լրահոս