Փաշինյանն ինչո՞ւ գնա, այսքան գործ է արել. իմ պարագայում պատգամավոր լինելը տեղին չէ այս պահին. Խաչատուր Սուքիասյան

Երիտասարդներին է պետք ճանապարհ տալ, թող մի երիտասարդ գնա, սկսի փորձ ձեռք բերել, ինչպես ես 90-ականներին եմ գնացել, փորձ ձեռք բերել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը՝ անդրադառնալով գալիք ընտրություններին իր՝ ՔՊ ցուցակում առաջադրված չլինելուն։

Հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն էլ նույն տրամաբանությամբ չի գործում, գնա՝ ճանապարհը տալով երիտասարդներին, Սուքիասյանը պատասխանեց. «Ինչո՞ւ գնա, այսքան գործ է արել մարդը: Ես համարում եմ, որ պատգամավոր լինելն իմ պարագայում, իմ գիտելիքի, իմ հնարավորությունների, իմ տարիքի համար՝ տեղին չէ այս պահին:

2021 թվականին դժվար էր, համաձայնեցի, գնացի, բայց հիմա չեմ կարծում, որ ես պետք է գնամ Ազգային ժողովում նստեմ կամ այդ ժամանակը պետք է օգտագործեմ»,-նշեց Խաչատուր Սուքիասյանը՝ հավելելով՝ ես կուսումնասիրեմ ավելի խորքային խնդիրներ:

Լրահոս