CNN-ի լրագրողը պատմել է, թե ինչպես է միջադեպի պահին պատահաբար հայտնվել հրաձիգի կողքին

CNN-ի թղթակից Վոլֆ Բլիթցերը հրաձիգից ընդամենը մի քանի ֆուտ հեռավորության վրա է գտնվել, երբ Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ՝ գլխավոր պարահանդեսային դահլիճի մոտ, կրակոցներ են հնչել:

Բլիթցերը նոր էր դուրս եկել Washington Hilton հյուրանոցի վերին հարկի տղամարդկանց զուգարանից, երբ տեսել է «շատ, շատ լուրջ զենքով» մի տղամարդու:

«Հանկարծ ես լսեցի այդ բարձր, շատ բարձր, շատ սարսափելի կրակոցները հենց իմ կողքին: Հաջորդ բանը, որ հիշում եմ, այն է, թե ինչպես մի ոստիկան ինձ գետնին տապալեց և հայտնվեց վրաս», — պատմել է Բլիթցերը:

Ոստիկանները նրան հետ են տարել տղամարդկանց զուգարան, որտեղ գտնվել են նաև մոտ 15 այլ տղամարդիկ: CNN-ի վետերան հաղորդավարը պատմել է, որ հրաձիգն իրենից ընդամենը «մի քանի ֆուտ» հեռավորության վրա է եղել, երբ սկսվել է հրաձգությունը:

«Երբ լսեցի կրակոցները, ես գաղափար չունեի, թե ում էր թիրախավորել այդ հրաձիգը, կամ գուցե նա պարզապես փորձում էր բոլորին վախեցնել: Եվ, իհարկե, առաջին բանը, որ անցավ մտքովս՝ արդյոք նա չի պատրաստվում կրակել ինձ վրա: Դա սարսափելի, շատ երկյուղալի պահ էր ինձ համար», — պատմել է Բլիթցերը:

Լրահոս