2026 թ․ առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը:

1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2026 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 459 միլիարդ 270 միլիոն դրամ։ Պետական բյուջե է մուտքագրվել նախորդ տարվա նույն ցուցանիշից ավելի 49 միլիարդ 916 միլիոն դրամ․ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմել է ավելի քան 409 միլիարդ 353 միլիոն դրամ:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 380 միլիարդ 334 միլիոն դրամ, իսկ Մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 78 միլիարդ 935 միլիոն դրամ։

1,000 խոշոր հարկ վճարողների վերաբերյալ ցանկը հասանելի է ՊԵԿ պաշտոնական կայքի  «Տեղեկություն հարկ վճարողների վերաբերյալ» բաժնի «Հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվական ցանկեր» ենթաբաժնում:

Առաջին հնգյակում հետևյալ ընկերություններն են՝

ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹ

ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ

ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ

ԳՐԱՆԴ ՏՈԲԱԿՈ

ՍՈՖԹ ԿՈՆՍՏՐԱԿՏ

Լրահոս