Արաղչին Իրանի դիրքորոշումը պшտերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին

Աբբաս Արաղչին Իրանի դիրքորոշումը պատերազմի դադարեցման վերաբերյալ ներկայացրել է Պակիստանի բանակի հրամանատարին։ Այս մասին գրված է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի պաշտոնական տելեգրամյան ալիքում։

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին, ով մեկնել է Իսլամաբադ՝ Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մտքերի փոխանակման նպատակով, այսօր՝ շաբաթ առավոտյան, հանդիպում և զրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար, ֆիլդմարշալ Ասիմ Մունիրի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել և մտքեր են փոխանակվել հրադադարի հետ կապված վերջին զարգացումների, Իրանի դեմ ԱՄՆ-սիոնիստական ռեժիմի պարտադրած պատերազմի դադարեցման, ինչպես նաև Արևմտյան Ասիայի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված համագործակցության շուրջ:

Արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել Պակիստանի կառավարության, մասնավորապես՝ ֆիլդմարշալ Ասիմ Մունիրի բարի կամքն ու արժեքավոր ջանքերը հրադադարի հաստատման և պատերազմի դադարեցման ուղղությամբ, ինչպես նաև պարզաբանել է մեր երկրի տեսակետներն ու նկատառումներն այս առնչությամբ:

Ֆիլդմարշալ Ասիմ Մունիրը, շնորհակալություն հայտնելով Իրանին Պակիստանի՝ որպես հարևան և մուսուլմանական երկրի նկատմամբ ցուցաբերած վստահության համար՝ դիվանագիտական գործընթացի առաջ մղմանը օգնելու հարցում, հայտարարել է իր երկրի պատրաստակամությունը շարունակելու Պակիստանի միջնորդական ջանքերը մինչև վերջնական արդյունքի հասնելը։

Լրահոս