Երկու տարի է՝ Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշում է՝ ճանապարհաշինության մասին ամեն քայլափոխի բարձրաձայնող իշխանությունները երկու տարի է՝ Դեբեդ գետի՝ անմխիթար վիճակում  կամուրջը չեն նորոգում.

«Դեբեդ գետի կամուրջը, որ տանում է դեպի Այրումի կայարան, անմխիթար վիճակում է:

Ճանապարհաշինությունից ամեն առիթով խոսել սիրող իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում կամուրջը վերականգնելու ուղղությամբ:

Կամուրջն ամեն օր հատում են մարդատար մեքենաներ:

Այս ընթացքում կարող են վտանգվել մեր հայրենակիցների կյանքերը»,- նշում է Դանիելյանը։

Լրահոս