Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած հրաձգությանը, որի հետևանքով շտապ տարհանվել էին Դոնալդ Թրամփը, առաջին տիկին Մելանիա Թրամփը և ԱՄՆ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Ուրախ եմ լսել, որ նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկինը, փոխնախագահը և մյուս ներկաները ապահովության մեջ են Սպիտակ տան թղթակիցների ընթրիքի ժամանակ տեղի ունեցած տագնապալի միջադեպից հետո: Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում: Մաղթում եմ, որ ԱՄՆ նախագահը պահպանի լավ ինքնազգացողությունը այսօրվա մարտահրավերների ֆոնին»,- X սոցիալական ցանցում գրել է Փաշինյանը:

Լրահոս