Էջմիածնի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը՝ ակտիվ աշխատանքներ համայնքի զարգացման և բարեկարգման ուղղությամբ

Էջմիածին համայնքում շարունակվում են ակտիվ աշխատանքները՝ ուղղված քաղաքի ենթակառուցվածքների զարգացմանը, բարեկարգման ծրագրերի իրականացմանը և բնակիչների առօրյա խնդիրների լուծմանը։ Համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի գլխավորությամբ քաղաքապետարանը առաջնահերթ ուշադրություն է դարձնում ճանապարհաշինությանը, բակային տարածքների վերանորոգմանը և հանրային վայրերի բարելավմանը։

Քաղաքային իշխանությունները նշում են, որ համայնքում իրականացվում են մի շարք ծրագրեր՝ բնակիչների կյանքի որակի բարձրացման նպատակով։ Վերանորոգվում են կրթական ու մշակութային հաստատությունները, ինչպես նաև իրականացվում են սոցիալական աջակցման նախաձեռնություններ։

Էջմիածինի քաղաքապետ Արգիշտի Մեխակյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում բնակիչների հետ՝ լսելով նրանց բարձրաձայնած խնդիրներն ու առաջարկները։ Քաղաքապետարանի օրակարգում կարևոր տեղ են զբաղեցնում նաև ներդրումային ծրագրերը, որոնք միտված են համայնքի տնտեսական ակտիվության խթանմանը և նոր հնարավորությունների ստեղծմանը։

Համայնքապետարանի վստահեցմամբ՝ Էջմիածնի զարգացման գործընթացը լինելու է շարունակական՝ նպատակ ունենալով ձևավորել ժամանակակից, անվտանգ և հարմարավետ քաղաքային միջավայր։

Լրահոս