Հայ առաքելական եկեղեցին որևէ հալածանքի չի ենթարկվում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Որտե՞ղ եք դուք տեսել հալածանքներ Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Եթե նման հալածանքներ տեսել եք՝ ես ձեզ կմիանամ, մենք միասին կցրենք մարդկանց, որոնք կազմակերպում են Հայ առաքելական եկեղեցու դեմ հալածանքները… Իրականում նման բան չկա։ Կան քրեական հանցագործություններ, կան բարոյական հանցագործություններ», — ասել է նա՝ պատասխանելով Հայաստանում եկեղեցու նկատմամբ հալածանքների մասին հարցին։
Սիմոնյանի խոսքով՝ «որոշ քաղաքական շրջանակներ փորձում են իրենց անձնական շահերը պաշտպանելու համար դա ներկայացնել որպես հալածանքներ»։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը նաև չի համաձայնել լրագրողի այն կարծիքին, որ երկրի քաղաքական կուրսը կտրուկ փոխվել է։ «Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, հավասարակշռված քաղաքականություն վարելու իրավունք ունի։ Հայաստանը չի պատրաստվում անցնել որևէ մեկի կողմը կամ աշխատել որևէ մեկի դեմ», — ասել է Սիմոնյանը։




