Միացյալ Նահանգները Եվրոպային կոչ է անում միանալ նոր ուղեգծին, որն ընտրել են Դոնալդ Թրամփն ու ամերիկյան վարչակազմը՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը Մյունխենի անվտանգության համաժողովում:
«ԱՄՆ-ը չի ցանկանում տեսնել մեղավորության և ամոթի զգացումով կաշկանդված դաշնակիցներ։ Ամերիկային դաշնակիցներ են պետք, որոնք հպարտանում են իրենց մշակույթով և ժառանգությամբ: Ամերիկացիների համար տունը գտնվում է արևմտյան կիսագնդում, բայց Ամերիկան միշտ մնում է «Եվրոպայի երեխան»,- ասել է Մարկո Ռուբիոն։
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները ճանապարհ է հարթում դեպի բարգավաճման նոր դարաշրջան։
Ռուբիոն նաև քննադատել է ՄԱԿ-ը՝ նշելով, որ այն չարդարացրեց իրեն ընթացիկ ամենասուր խնդիրները լուծելու հարցում, այդ թվում՝ Գազայի կամ Ուկրաինայում պատերազմի դադարեցումը։ Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ գլոբալ կայունությանը սպառնացող երկրները թաքնվեն միջազգային իրավունքի վերացական նորմերի հետևում, որոնք իրենք են խախտում։




