Լոս Անջելեսում արտակարգ դրություն է հայտարարվել միգրանտների դեմ իրականացվող ռեյդերի պատճառով

Լոս Անջելեսի շրջանի իշխանությունները արտակարգ դրություն են հայտարարել ի պատասխան ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության  կողմից միգրանտների նկատմամբ իրականացված ռեյդերի։
Հայտարարությունը հրապարակվել է Լոս Անջելեսի շրջանի վերահսկիչ Լինդսի Հորվաթի գրասենյակի կայքում։
Նշվում է, որ այս որոշումը կայացվել է դաշնային իրավապահ մարմինների գործողությունների ավելացման ի պատասխան, որոնք «վախ են սփռել, խաթարել են թաղամասերի հանգիստը և անկայունացրել ընտանիքների, աշխատողների և բիզնեսների  հանգիստը ամբողջ շրջանում»։
Արտակարգ դրությունը կմնա ուժի մեջ շրջանում մինչև վերահսկիչների խորհրդի կողմից դրա վերացումը։

Լրահոս