Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում Դավիթ Խուդաթյանն Վիեննայուն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենի հետ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վիեննայուն հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և հայկական պատվիրակության այլ անդամներ։

Հանդիպման ժամանակ քննարկվել է ԱԷՄԳ հետ ոլորտային համագործակցությամբ իրականացված և նախանշվող ծրագրերը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին, ինչպես նաև նոր ատոմակայանի մոդելի ընտրության հետ կապված հարցերին։

Հանդիպման ընթացքում նախարարը հաստատել է Ռաֆայել Գրոսիի հրավերը Հայաստան՝ մասնակցելու COP17-ի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին։

Լրահոս

Օրվա կարևոր