Ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Ազատամարտիկների փողոցի թիվ 7, 7/1, 37/1, 45, 47/1 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի փողոցի թիվ 8/14-ից 97 հասցեների առանձնատների, Դավիթ Բեկի 1-ին թաղամասի թիվ 38-ից 73 հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Մեծ Պարնի բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 20-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սայաթ-Նովայի, Հակոբյան, Կամոյի, Այվազովսկու, Արաբկիր, Զ․Անդրանիկի, Լագեր, Ռ․Մելիքյան, Մուրացանի և Նաիրի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Հայթաղ, Գեղակերտ, Առատաշեն, Ակնալիճ, Արշալույս, Շահումյան, Դաշտ, Մոնթեավան, Այգեշատ, Ամբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Նոր Խարբերդ բնակավայրի (մասնակի) գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Նոր կառուցված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արազափ, Վարդանաշեն, Երասխահուն, Մարգարա բնակավայրերի գազասպառողների, «Եղեգնուտ» ՍՊԸ-ի թռչնաֆաբրիկայի, «Մարգարյան և ընկերներ» ԱԳԼՃԿ-ի, «ՎԱՀԱԳՆԱՎ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի և սեփականատեր Արմեն Արամյանի ջերմոցային տնտեսության գազամատակարարումը։
Գազատարների վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Գր․ Լուսավորչի, Բանյո, Տիգրան Մեծի և Շիրակացու փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների գազամատակարարումը։

