44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական. Հովհաննես Ծառուկյան

Հովհաննես Ծառուկյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրառմամբ. «44 օրյա պատերազմում վիրավորում ստացած մեր եղբայրներից Էրիկը, ով վայելում է շատերի սերն ու հարգանքը և ունի բարձր կազմակերպվածություն, այսօր հորս որոշմամբ նշանակվել է ՀԱՕԿ նախագահի օգնական։ Էրիկը կհամախմբի պատերազմում վիրավորում ստացած մեր մյուս եղբայրներին և համատեղ ուժերով հնարավորություն կստեղծենք բոլորի համար, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում մարզումները շարունակելու և բազմաթիվ խնդիրների լուծում տալու համար։ Շնորհավորում եմ քեզ եղբայր, մաղթում արգասաբեր ու արդյունավետ աշխատանքային գործունեություն։ Մենք միշտ Ձեր կողքին ենք»:

Լրահոս