Գեղարքունիքում 67-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. տուժածներ չկան

Հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 24 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 67-ամյա Խաժակն Մ․-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և քաղաքացիների օգնությամբ ուղղել այն։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լրահոս