Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները սկսել են քննարկել Ալյասկա տանող ուղիղ թունելի կառուցման հարցը

Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները սկսել են քննարկել Ալյասկա տանող ուղիղ թունելի կառուցման հարցը։ Այս մասին նա գրել է իր X սոցիալական ցանցի էջում։

«Սկսվում են Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև թունելի վերաբերյալ քննարկումները», — ասել է Դմիտրիևը։

Նախորդ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ալյասկայի միջև թունելի գաղափարը «հետաքրքիր» է անվանել։

Լրահոս