Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանը և 6 մյուս Երանելիները սրբադասվեցին. Հռոմի պապը հաստատել է կոնդակները

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում բազմահազար հավատացյալներ հետևում են պատմական իրադարձությանը՝ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 Երանելիների սրբադասման and արարողությանը:

Հռոմի պապ Լևոն XIV-ը հայտարարել է՝ հաստատում է հիշյալ անձանց սրբադասման կոնդակները:

Ըստ Վատիկանի լրատվամիջոցների՝ արարողությանը հետևում է մոտ 55 հազար մարդ:

Մալոյանը Հայոց ցեղասպանության նահատակ է, նա երանելի է հռչակվել 2001 թվականի հոկտեմբերի 7-ին։

Բացի Իգնատիոս Մալոյանից, սրբադասվել են  նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և աղքատներին։

Հիշեցնենք՝ Վատիկանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նա Սուրբ Պետրոսի հրապարակում հետևում է արարողությանը, որից հետո առանձին հանդիպում կունենա Հռոմի պապի հետ:

Լրահոս