Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan. com-ը, ժամը 12:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Անաստաս Միկոյան փողոցից 2 քաղաքացի էլեկտրահարված վիճակում տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ Ա. Միկոյան 111/6 հասցեում կռունկի գործողությունների հետևանքով վնասվել են էլեկտրական լարերը, ինչի հետևանքով էլ կռունկավարն ու տեղում աշխատանքներ կատարող 1 հոգի էլեկտրահարվել են ու տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Վնասվել են նաև կայանված «Honda» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները:

