ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է պшտերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ պետք է մշակվի․ Փեզեշքիան

Վերջնական համաձայնագիր դեռ չկա, այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։

«Ձեռք բերված համաձայնությունը կարևոր քայլ է պատերազմի ավարտի և բանակցությունների մեկնարկի համար, սակայն վերջնական համաձայնագիրը դեռ պետք է մշակվի։

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է բոլոր սցենարներին, և կառավարությունը, անկախ նրանից, թե համաձայնություն կհասնի, թե ոչ, կենտրոնացած է ժողովրդին անկեղծորեն ծառայելու վրա։ Իրանի ժողովուրդը սովորել է իր նահատակ իմամի դասը. նվաստացումը չի կարող հանդուրժվել»,-գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարել էր, որ Իրանի հետ խաղաղության գործարքն ավարտին է հասցրել։

«Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ Թող նավթը հոսի»,- գրել է Թրամփը։

Լրահոս