Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում Առաջին Հանրապետության օրվան նվիրված զինվորական շքերթի ժամանակ ցուցադրվել է հայրենական և արտասահմանյան արտադրության զինտեխնիկա։
Հրապարակով առաջինը անցել են «Վոլկ» ռոբոտացված համակարգը, օդային թիրախների հայտնաբերման և թռչող սարքերի արբանյակային ընդունիչների ճնշման համար նախատեսված «Տուման» (Մշուշ) ռադիոլոկացիոն համակարգը, ֆրանսիական «Bastion» և հնդկական «Tata» զրահամեքենաները, հետևակային «ՌԲՕԱ» հրթիռային կայանքը, «ՏՈՍ-1Ա» ծանր հրանետային համակարգերը, «Սկորպիոն» և «Տոր-Մ2ԿՄ» զենիթահրթիռային համալիրները, ինչպես նաև «Lusan» զենիթահրթիռային համալիրը, որն ընդունակ է 25 կմ հեռավորության վրա միաժամանակ խոցել օդային 16 թիրախ, և «Շչիտ-200» ռադիոլոկացիոն համակարգը։
Բացի այդ, շքերթին ցուցադրվել են «Կորնետ» և «Նիզակ» հակատանկային հրթիռային համալիրները, հայրենական արտադրության 82 մմ տրամաչափի «Հրազդան» և 120 մմ տրամաչափի «Սևան» ականանետերը, 122 մմ տրամաչափի «Ատլանտ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը, 122 մմ տրամաչափի «Դ-30» հաուբիցները, «Տորք» հաուբիցները, 155 մմ տրամաչափի «Տիր» հրթիռային համակարգերը, «Մհեր» ինքնագնաց հրետանային կայանքը, 155 մմ տրամաչափի «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքը, «Շանթ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգը և «Փայլածու» ռադիոլոկացիոն համակարգը:
Բացի այդ, ցուցադրվել են նաև անօդաչու թռչող սարքեր։ Մասնավորապես, Հանրապետության հրապարակով անցել են «Մոլնիա» (Կայծակ) հարվածային անօդաչուն, հայրենական արտադրության «AW-5A» հետախուզական ԱԹՍ-ն, հայրենական «Պչելա-5» (Մեղու-5) հարվածային անօդաչուն, հայրենական «SPM-1» հետախուզական ԱԹՍ-ն, հայրենական արտադրության «Dev-1-1» հետախուզական-հարվածային անօդաչուն, «Որոտ-1» հակառադիոլոկացիոն համակարգը, հայրենական արտադրության «Շտորմ» (Փոթորիկ) հետախուզական անօդաչուն, հայրենական «BIP-10» հետախուզական անօդաչուն, հայրենական «UL-450» հետախուզական անօդաչուն, հայրենական արտադրության «Dev-4», «Dev-K», «Որոտ-2» հարվածային անօդաչուները, ինչպես նաև ինքնաթիռային տիպի Աղեղ ԱԹՍ-ն։


