Ռուսաստանը կարող է միակողմանիորեն կասեցնել կամ չեղարկել Հայաստան գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների՝ առանց մաքսատուրքի մատակարարման մասին համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի Եվրամիության հետ մերձեցման քաղաքականությունը։
Այդ մասին նշվում է ՌԴ էներգետիկայի նախարարի՝ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ուղարկված նամակում։
«Եվրոպական Միության հետ Հայաստանի համագործակցության խորացմանն ուղղված շարունակական գործնական քայլերը և ՀՀ կառավարության` ԵՄ-ին միանալու ձգտումը սպառնում են հայ-ռուսական առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության պահպանմանն ու զարգացմանը, որի հիմքերից մեկը երկկողմ միջազգային պայմանագրերն են», — նշվում է նամակում։


