Մի շարք երկրներ դատապարտել են Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը, այդ թվում՝ «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով։ Այս մասին փոխանցում է Ազատությունը։
Նա վերահաստատել է Փարիզի աջակցությունն Ուկրաինային։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարեց՝ Ռուսաստանը «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Ուկրաինայի Կիևի մարզի Բիլա Ցերկվա քաղաքին:
Զելենսկին հայտնեց, որ Ռուսաստանը հարձակման ընթացքում արձակել է 600 անօդաչու թռչող սարք և 90 հրթիռ, վիրավորվել է առնվազն 83 մարդ:
Ռուսական պետական լրատվամիջոցները հղում անելով պաշտպանության նախարարությանը՝ հայտնում են, որ ռուսական ուժերը կիրակի գիշերը հարվածներ են հասցրել Ուկրաինայում գտնվող թիրախներին՝ օգտագործելով չորս տեսակի հրթիռներ՝ «Օրեշնիկ», «Իսկանդեր», «Կինժալ» և «Ցիրկոն»՝ ի պատասխան Կիևի կողմից Ռուսաստանում քաղաքացիական օբյեկտների վրա հասցված հարվածների:
Ուկրաինան հերքում է քաղաքացիական անձանց թիրախավորելու մեղադրանքը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։


