Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության Ստարոբիլսկ քաղաքի քոլեջի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի։ Այս մասին MAX մեսենջերում հայտնել է տեղի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկը։
Բացի այդ, ևս 38 մարդ տուժել է։ Միևնույն ժամանակ, ղեկավարը հստակեցրել է, որ քոլեջի 11 ուսանողների ճակատագիրը դեռևս անհայտ է մնում։ Այնուամենայնիվ, փրկարարները շարունակում են աշխատել դեպքի վայրում։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի զինված ուժերը Ստարոբիլսկի պրոֆեսիոնալ քոլեջի ուսումնական մասնաշենքի և հանրակացարանի վրա հարձակվել են մայիսի 22-ին։ Այդ պահին շենքում եղել է 14-ից 18 տարեկան 86 ուսանող, ինչպես նաև մեկ աշխատակից։
Տեղի ունեցածից հետո մտցվել է տարածաշրջանային բնույթի արտակարգ դրության (ԱԴ) ռեժիմ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ահաբեկչության հոդվածով։

