Ռուսաստանը պատրաստվում է «Օրեշնիկ» հրթիռով հարված հասցնել Ուկրաինային, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ հղում անելով ուկրաինական, ամերիկյան և եվրոպական հետախուզական տվյալներին։
«Ուկրաինայի տարածքում, այդ թվում՝ Կիևում, մենք տեսնում ենք տարբեր տեսակի զինատեսակների կիրառմամբ համատեղ հարվածի նախապատրաստման նշաններ: Նշված միջին հեռահարության զենքերը կարող են օգտագործվել նման հարվածի ժամանակ», — ասել է Ուկրաինայի նախագահը:

