2026 թվականի մայիսի 22-ից Ռոսպոտրեբնադզորը ժամանակավոր սանիտարական միջոց է սահմանել Ռուսաստանի Դաշնության տարածք սննդամթերքի ներմուծման և շրջանառության կասեցման վերաբերյալ՝ «Ջերմուկ» հանքային բնական բուժիչ-սեղանի խմելու գազավորված ջուր, արտադրող՝ «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ։ Այս մասին գրված է Ռոսպոտրեբնադզորի պաշտոնական էջում։
«Նշված արտադրանքը չի համապատասխանում մակնշման մեջ նշված տեղեկատվությանը, ինչը հանդիսանում է ԵԱՏՄ ՏԿ 044/2017 «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» կանոնակարգի 3-րդ բաժնի 10-րդ կետի պահանջների խախտում։ Ջրում հայտնաբերվել է հիդրոկարբոնատ-իոնի, քլորիդների և սուլֆատների պարունակության գերազանցում։ Արտադրանքի բուժիչ հատկությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելը կարող է հանգեցնել ոչ արդյունավետ բուժման և առողջության վատթարացման։
Ռոսպոտրեբնադզորը համապատասխան ծանուցումներ է ուղարկել Եվրասիական տնտեսական հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմիններ: Տեղեկացվել են նաև Մանրածախ առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿՈՐՏ) և Ինտերնետային առևտրի ընկերությունների ասոցիացիան (ԱԿԻՏ)։
«Ջերմուկ» հանքային ջրի շրջանառության հետ կապված իրավիճակը մնում է Ռոսպոտրեբնադզորի վերահսկողության տակ»,- գրված է հաղորդագրության մեջ։

