Իրանը իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ էներգետիկ նպատակներով. Լավրով

Իրանը, ինչպես և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից ցանկացած այլ պետություն, լիարժեք իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ էներգետիկ նպատակներով։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Հասարակածային Գվինեայի ԱԳՆ ղեկավար Սիմեոն Օյոնո Էսոնո Անգուեի հետ բանակցությունների արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Հիմնարար սկզբունքն այն է, որ Իրանը, ինչպես և Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի մասնակից ցանկացած այլ պետություն, լիարժեք իրավունք ունի ուրան հարստացնել խաղաղ էներգետիկ նպատակներով»,- ասել է Լավրովը։

Լրահոս