Բելառուսը ապահովության համար պատրաստվում է պատերազմի ամբողջ ծավալով, բայց կլինի պատերազմ, թե ոչ՝ կախված չէ Բելառուսից, հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
«Ապահովության համար մենք պատրաստվում ենք ամբողջ ծավալով։ Իսկ արդեն կլինի պատերազմ, թե ոչ՝ դա մեզնից չի կախված։ Մենք ոչ մեկի հետ չենք պատրաստվում պատերազմել, եթե մեզ ոչ ոք ձեռք չտա։ Խաղաղ, հանգիստ, գեղեցիկ կանաչ երկիր՝ մենք պատրաստ ենք այսուհետ էլ այդպես ապրել», — ասել է Լուկաշենկոն։
«Չի լինի այդ պատերազմը՝ դե փառք Աստծո, որ չի լինի»,- հավելել է Բելառուսի նախագահը։

