ՀՕՊ ուժերը Իրանի հարավում իսրայելական ԱԹՍ են խnցել

Իրանի հարավում իսրայելական անօդաչու թռչող սարք են խոցել:  Այս մասին հայտնում է Mehr-ը։

«Իսրայելական անօդաչու թռչող սարքը, որը հետախուզական առաջադրանք էր կատարում, խոցվել է Իրանի բանակի ՀՕՊ միջոցներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Գործակալությունը հստակեցրել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի օդում։

Լրահոս