Հաջորդ թիրшխը Սյունիքն է լինելու․ պետք է այս ընթացքը կանգնեցնենք․ Ռոբերտ Քոչարյան

Այս մարդը ոչ խիղճ ունի, ոչ խելք ունի, ոչ էլ հիշողություն ունի, ստի հիշողությունը կարճ է։ Պետք է այդ մարդու վզակոթից բռնել և դուրս շպրտել, այս մասին Կապանում հայտարարել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ասում է՝ բանակը սկսել եմ ստեղծել զրոյից, ոչ մի բան ձեզ չի՞ հիշեցնում սա, զրոյական կետից սկսեց իր բանակցությունները, բերեց պատերազմ, հիմա ասում է՝ զրոյից սկսել եմ բանակ կառուցել, ինչ որ եղել է՝ ավերակ է եղել, հաջորդ թիրախը Սյունիքն է լինելու, սիրելի՛ ժողովուրդ, մենք պետք է այս ընթացքը կանգնեցնենք»,-ասել է նա։

Լրահոս