Բ.Գ.Թ., դոցենտ Գագիկ Միրիջանյանը Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորել է բուժաշխատողներին

Բուժաշխատողի օրվա առթիվ բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Գագիկ Միրիջանյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի և աշխարհի բոլոր հայազգի բուժաշխատողներին։

Իր ուղերձում նա առանձնահատուկ հարգանքով անդրադարձել է հորը՝ պրոֆեսոր Միրիջանյանին, նշելով, որ հենց նրա օրինակով է ձևավորվել բժշկության հանդեպ իր սերն ու հարգանքը։

«Ինձ համար նա եղել և մնում է էտալոնային բժիշկ, կոչումով բժիշկ, մարդ, որի կյանքն ամբողջությամբ նվիրված է եղել բժշկությանը և մարդկանց առողջությանը։ Բժշկության հանդեպ իմ սերն ու հարգանքը ձևավորվել են հենց նրա օրինակով, նրա աշխատանքով, հիվանդի հանդեպ ունեցած պատասխանատվությամբ և մասնագիտության նկատմամբ անսահման նվիրումով»,- նշել է Գագիկ Միրիջանյանը։

Նա ընդգծել է, որ Բուժաշխատողի օրը լավ առիթ է գնահատելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց գիտելիքներն ու փորձը ծառայեցնում են մարդկային կյանքի պահպանմանն ու առողջության վերականգնմանը։

Շնորհավորելով ոլորտի բոլոր ներկայացուցիչներին՝ Գագիկ Միրիջանյանը մաղթել է նրանց ամուր առողջություն, ուժ, տոկունություն, մասնագիտական նոր հաջողություններ և արժանի գնահատանք՝ կատարած պատասխանատու ու մարդասիրական աշխատանքի համար։

Lratvutyun.am-ը միանում է շնորհավորանքներին և Բուժաշխատողի օրվա առթիվ շնորհավորում առողջապահության ոլորտի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով խաղաղ աշխատանք, մասնագիտական առաջընթաց և նոր ձեռքբերումներ։

Լրահոս